
Aysor.am-ը գրում է.
Հարթ և գեղեցիկ արևարյուք ունենալու համար պետք է իմանալ, թե որ ժամերին և որքան կարելի է արևի տակ մնալ: Արևայրուքն օրգանիզմի պաշտպանական դիմադրությունն է արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը: Հետևաբար, ճիշտ կլինի հետևել մի քանի կանոնի:
Չի կարելի առավոտյան ժամը 10-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում թխանալ, քանի որ այդ հատվածին է բաժին ընկնում ուլտրամանուշակագույն ճառագայթների օրաբաժնի մեծ մասը:
Պետք է հիշել, որ ուռուցքների զանազան տեսակների, ինչպես նաև՝ վահանաձև գեղձի հիվանդությունների, թոքախտի, խոցային հիվանդությունների, հեպատիտի, ԴՆԹ-ի ախտահարման, ինչպես նաև՝ C, B խմբի վիտամինների անբավարարության դեպքում արևային լոգանքները նույնպես հակացուցված են:
Արևային լոգանք պետք է ընդունել աստիճանաբար և ստվերում, ավազի ու ջրի անդրադարձրած ճառագայթներով: Դա լրիվ բավարար է մաշկին գեղեցիկ երանգ հաղորդելու համար: Ծովափին ակնոցներ կրելը պարտադիր է: