Սոլեյմանիին սպանել է Լևիաթանը: Հրեաների առասպելներում Լևիաթանը ծովի խորքում ապրող մի հրեշ է, առասպելների մեջ այն սատանայական դերակատարություն ունի: Քրիստոնեական մշակույթում Լևիաթանը հենց սատանայի անուններից մեկն է: Սատանայպաշտների հնգանկյուն աստղի գագաթներին գրված եբրայերեն տառերը միասին հենց Լևիաթան են նշանակում: Այս հրեշի կերպարը հայտնի դարձավ երբ Թոմաս Հոբսը իր հանրահայտ գրքում մարդուն նվաստացնող հզոր պետության գաղափարը նկարագրելիս հենց Լևիաթան անունն է տալիս: Հենց Լևիաթանի մեջ Թոմաս Հոբսը զարգացրեց հանրային պայմանագրի գաղափարը, որը ոմանք նենգափոխելով անվանեցին քաղաքացիական պայմանագիր:

Այսօր, հունվարի 3-ին, վաղ առավոտյան Աթենքում Հունաստանի, Կիպրոսի և Իսրայելի վարչապետները ստորագրեցին EastMed գազատարի կառուցման եռակողմ համաձայնագիրը: Այդ գազատարը պետք է տարանցի Իսրայելի ափից 40 կմ հեռավորության վրա գտնվող 3,4 տրիլիոն խ.մ. գազը դեպի Եվրոպա: Համաձայնագիրը ստորագրելիս երեք երկրների ղեկավարները նշեցին, որ սա «խաղաղության գազատար է», թեպետ գազի հանքավայրի անունը չգիտես ինչու ոչ թե խաղաղություն է այլ հենց Լևիաթան: Պլանավորվում է որ Լևիաթանի շահագործմանը ավելի ուշ կմիանա Իտալիան ու Եգիպտոսը: Սակայն Թուրքիայի նախագահ Էրդողանը այս պլանները մեծ հարցի տակ է դնում քանի որ այդ բոլոր նախագծերը այս կամ այն կերպ առընչվում են աշխարհում ոչմեկի կողմից չճանաչված Թուրքական Կիպրոսի հետ: Օրերս կնքված Թուրքիա-Լիբիա ռազմական փոխգործակցության պայմանագիրն էլ ըստ էության փակում է գազատարի ճանապարհը:

Լևիաթանը շահագործելու պլանները շատ հին են: Շահագործումը սկսելու մասին Իսրայելը հայտարարել էր դեռ տաս տարի առաջ, արաբական գարնան սկզբից մի քանի ամիս առաջ: Արաբական գարունը եկավ ու ոչնչացրեց հանքավայրի շահագործման և գազատարի կառուցման գրեթե բոլոր պատնեշները: Բոլորը բացի Սիրիսայից: Ոչ Սիրիան ընկավ ոչ էլ Թուրքիան կիսվեց ենթադրվող քրդական նորաստեղծ պետության ճնշման տակ: Թեպետ երբ 2010-ին Նեթանյահուն հայտարարում էր շահագործման մեկնարկի մասին նա վստահ էր որ ամեն ինչ կգնա ըստ պլանի: Միջին ասիայից գազը Նաբուկկոյով կբերվի (30 մլրդ խ.մ.), իսկ Իսրայելից Լևիաթանով (20 մլրդ խ.մ.) ու ռուսական պետության հետն էլ Իրանի ու Թուրքիայի վախճանը վերջապես կգա:

Պլանը տապալվեց: Ու տապալվեց հենց Սոլյմանիի շնորհիվ: Առանց Սոլյմանիի ոչ ռուսները կիմանային ում ռմբակոծել, ոչ չինացիները կմտնեին տարածաշրջան, ոչ էլ Հեզբոլան կդառնար լիարժեք հաստատություն: Արդյոք Սոլեյմանիի սպանությունը կօգնի հրեաներին վերջապես մեկնարկել դեռ մեկ դար առաջ մշակված արդյունահանման պլանը ես չգիտեմ:

Ամեն դեպքում Սոլեյմանիի սպանության նման անհաշվենկատ քայլը իրականում նշանակում է որ ոմանք խուճապի մեջ են ու ալևս ելք չունեին: Գեներալն էլ դե զինվոր էր, զինվորի առաքելությունն էլ հենց կյանքը զոհաբերելն է: Դա է անմահության միակ ճանապարհը, Լևիաթանին հաղթելու միակ ձևը: Երանի այն աչքերին որ մահանալուց առաջ տեսան Ղասեմին Երևանի Անի հյուրանոցի սրճարանում թեյ ըմպելիս: Ես հույսով եմ որ մի օր կկարողանաոմ գոնե այս հերոսի շիրիմը տեսնել:

Հ.Գ. շատ եմ ուզում իմանալ ով է այն դավադիր էսթետը ով հանքավայրերի ու գազատարների անուններ է ընտրում, մեր քթի տակ հրեա ժողովրդի ազատագրական պայքարի խորհրդանիշ Նաբուկկոյի պատվին էին գազատար կառուցում, իսկ միջերկրականում ահեղ ստորացուցիչ պետականության և սատանիզմի խորհրդանիշ Լևիաթանի պատվին: Բայց մալադեց ձեզ... բլ***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել