1in.am-ը գրում է.

Անգլիական Նորիջա քաղաքի կենտրոնից հեռացրել են Ֆրեդի Մերկուրիի հագուստով գորիլայի արձանն այն բանից հետո, երբ Queen խմբի մենեջերը կապիկի վրա նկարված հագուստը համարեց համույթի ու նրա մահացած վոկալիստի հեղինակային իրավունքների ոտնահարում: 

Գորիլայի վրա նկարված էր Մերկուրիի հայտնի դեղին բաճկոնը, սպիտակ բլուզն ու հայտնի տաբատը: 

Գորիլայի մռութին նույնպես կարելի է տեսնել այնպիսի բեղեր, ինչպիսիք կրել է Queen-ի վոկալիստը: 

Նկարիչ Միք Ռիչարդսոնի խոսքով, որը քանդակը անվանել է Radio Go Go, ինքը չի պատրաստվել խախտել որևէ մեկի հեղինակային իրավունքները: Նա հայտնել է, որ իր քանդակին վերաբերվել է խնամքով ու հարգանքով: 

Քանդակը հեռացվել է հուլիսի 8-ի առավոտյան: 10 օրվա ընթացքում նույն վայրում կհայտնվի նոր «տեսքով» գորիլա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել