Shamshyan.com-ը գրում է.

Կայացավ Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի պաշտոնական փակումը։ Փակման խոսքով հանդես եկան ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը, համագումարի նախագահ Վիգեն Սեֆիլյանը, Հայ բժիշկների համաշխարհային կոմիտեի նախագահ Ջերրի Մանուկյանը։ Պրոֆեսոր Դումանյանը բարձր գնահատեց համագումարի կազմակերպիչների կատարած աշխատանքը, որի արդյունքում հնարավոր դարձավ քննարկել և լսել աշխարհում բժշկական նորագույն մոտեցումների ու գիտական նվաճումների վերաբերյալ ճանաչված հայ բժիշկների ելույթները։ Նախարարը կարևորեց, որ համագումարի ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի և բժշկական կրթության արդի խնդիրները և զարգացման հեռանկարները։ Դերենիկ Դումանյանն իր խոսքում բոլորին հիշեցրեց 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում հաջորդ համագումարի կայացման մասին և հրավիրեց բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են մայր հայրենիքում և Լեռնային Ղարաբաղում առողջապահական համակարգի զարգացման խնդրով։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել