Մոտենում է ամառը: Բոլորս էլ ուտում ենք պաղպաղակ ամռանը :Ինչ լավ կլիներ չէ,որ պաղպաղակ պատրաստել իմանայինք: Ես ձեզ կներկայացնեմ շոկոլադե պաղպաղակ պատրաստելու բաղադրատոմսը:
Մեզ անրաժեշտ է՝
6 ձու,
250 գր. շաքարավազ,
1 լ. կաթ,
վանիլին,
125 գր. կտրատած շոկոլադ կամ 50 գր կակաո,
Պատրաստման եղանակները
6 ձուն հարել 250 գր. շաքարավազով: 1 լ. կաթը եփել, ավելացնել վանիլինին: 125 գր. կտրատած շոկոլադը կամ 50 գր. կակաոն լուծել ոչ մեծ քանակությամբ ջրում, դնել կրակին, եռացնել, քամել և քիչ-քիչ ավելացնել կաթին: Հետո ամբողջ զանգվածը լցնել հարած ձվի վրա և թույլ կրակի վրա անընդհատ խառնելով եփել մինչև թանձրանա: Կրակից վերցնել, խառնելով սառեցնել, լցնել պաղպաղակի ամանների մեջ և դնել սառնախցիկ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել