Ավետիք Իսահակյանը մի անգամ նշեց, որ Բակունցի գրիչը ոգեշնչված է Կոմիտասից և Համո Սահյանից։ Առաջարկում ենք ծանոթանալ մեծագույն հայի ամենահայտնի 10 մտքերին, որոնք կարդալ է պետք։ 

1. Մեծամիտ դատարկապորտը մխիթարում է ինքն իրեն նրանով, որ... մեծ մարդկանց սկզբում հալածում են, հետո մեծարում: 

2. Ինչպիսի՜ զավեշտական դիրք է ստանում ապրելու իմաստ չունեցող քաղքենին, երբ գրիչ է շարժում Հոկտեմբերյան էջերից մեկը նկարելու: 

3. Հակառակորդին խնայելը նշանակում է դավաճանել «ընդհանուր երջանկության»։ 

4. Որտե՞ղ է ճշմարիտ ուղին. այդ ուղին վերադարձն է դեպի սկզբնաղբյուրները, դեպի ժողովրդական ստեղծագործությունը։ 

5. Ժողովրդի լեզուն պիտի հասկանաս ու գրես բնության լեզվով, որ ամեն ինչ լեզու առած խոսի հոգուդ հետ։ 

6. Եթե մեր քննադատները չեն կարողանում ճիշտ եզրակացություն անել ու ճիշտ քննադատել, դրա պատճառն այն է, որ նրանք չեն մտել երկի մեջ և երկի կառուցվածքից չեն բխեցրել եզրակացությունը։ 

7. Կարևորն այն չէ, թե հին կամ նոր կյանք է պատկերվում, կարևորը պատկերելու մեջ նոր ձև ստեղծելն է։ 

8. Գրողները փոխանակ իրենց երկերի ձևը կառուցեն՝ բուն նյութի էությունից ելնելով, այդ նյութը խոթում են հանձնարարված ժանրի շրջանակի մեջ։

9. Ինչպես հայ, այնպես էլ վրաց գրականության հիմնական թերությունը ես համարում եմ որոշ գավառականությունը։ 

10. Ռուս գրողներից և ոչ մեկը չի ունեցել այդպիսի հզոր երևակայություն, և ոչ մեկը չի թողել այնպիսի էջեր, որտեղ լիներ այդքան արև, այդպիսի սանձարձակ տարերք և այդ տարերքի նման դյուցազուններ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել