Առաջին ամիսն էր, որ որպես նորակոչիկ ծառայում էի ԼՂՀ-ում: Բոլորի կողմից շրջապատված էի մի տեսակ երկյուղած հարգանքով, ու ինձ զգում էի ինչպես ավագ քուրմ Իմհոթեփը Ջոսեր փարավոնի արքունիքում (իսկ Իմհոթեփն իրեն այնտեղ շատ լավ էր զգում, եթե հավատանք պատմիչներին)... Իմ ներկայությամբ բոլորը հանդարտվում էին, անգամ դադարում էին հայհոյել, ամաչում էին, ու ոչ եք չէր սպասում, որ իմ բերանից երբևէ հայհոյանք դուրս կգա: Ծառայությունը լավ էր անցնում, միայն մի բանից էի դժգոհ. հեռախոսային կապ չկար մեր գումարտակում, ողջ ամսվա ընթացքումընտանիքիս անդամներին ու սիրելիիս չէի զանգել, համբերությունս սպառվելու վրա էր, ես էլ՝ պոռթկման եզրին… Եվ ամենավատն այն էր, որտարեդարձիս օրն էր ու մոլորակի վրա իմ առաքելության իրականացման քսանչորսերորդ տարին լրանում էր կատարյալ միայնության ևընկճվածության պայմաններում: Գետափին նստած՝ տարածաժամանակային կողմնորոշման գիտափորձեր եմ անում՝ ինքս ինձ որպեսփորձարկվող դիտարկելով. հայացքս պայծառ ապագայից փոխարկում եմ դեպի փառավոր անցյալ, այնտեղից՝ դառը ներկա և այդպես շարունակ, նույնշրջափուլերով…Մոտենում է ծառայակիցներիցս մեկը.- Մեծ ախպեր, էսօր ծնունդդ ա, քեզ ի՞նչ նվեր անենք, ի՞նչ ունես պակաս:- Շնորհակալ եմ, պակաս բան չունեմ, նեղություն մի քաշեք, - ասում եմ ես:Սուտ եմ ասում. արդեն երկրորդ շաբաթն է, նույն միանգամյա օգտագործման ածելիով եմ մի կերպ չոր-չոր քերթում երեսս, շապիկս այն օրն է ընկել, որ դրանով նույնիսկ քյաբաբնոցում սեղան չեն մաքրի ու նման մանր-մունր բաներ… Սկզբունքներիս հավատարիմ՝ ոչ ոքից ոչինչ չեմ վերցնում, ու ճակատագիրը պատժում է ինձ դրա համար, օրեցօր մի բանի կարիք ավելացնելով… Ծառայակիցս գնում է ու քիչ անց վերադառնում՝ մի տուփ թաց անձեռոցիկ ձեռքին:- Մեծ ախպեր, որ բան չուզիր, տղերքը խնդրում են գոնե էսի վեկալես…Էհ, ինչ արած, վերցնում եմ տուփը, ինչը մեր պայմաններում գրեթե «պոռճական» ճոխություն էր: Դեռ չեմ հասցրել վայելել պարգևի բերկրանքը՝ տագնապ են տալիս: Շարվում ենք: - Ի՞նչ է եղել, - հարցնում եմ սերժանտներից մեկին: - Գեներալ եսիմ ովն է գալիս շարային ստուգատես անելու:Ստանում ենք զենքերն ու ուսապարկերը՝ իրենց թաշախուստով. հակագազ, ենթապայուսակ՝ պահեստատուփերով, սաղավարտ, հետևակի փոքր բահ,զրահաբաճկոն, սվին-դանակ, և այդ ամենով ջանասիրաբար սկսում ենք հանդերձավորվել: Եվ այդպես, մի ժամ արևի տակ կանգնած, սպասում ենք բաղձալիգեներալի ժամանմանը... Հանկարծ զգում եմ, որ լավ չեմ: Դեռ ավելին՝ վատ եմ: Ուսապարկի փոկերը ուսերս կտրում են, թևերս թուլացել են, քրտինքը վրայովսհոսում է, ես ասեմ՝ առվակներով, դուք իմացեք՝ գետակներով... Հավաքում եմ ինձ, փորձում եմ դիմադրել: Բայց դիմադրել կլինի՞. հյուծված, ընդամենը հիսուներեքկիլոգրամ կշռող Դան Սյուանը իր քաշի բեռն ուսերին, տոթին, արևի տակ: Չդիմացա...- Տո ես դրա կնկա (ու երկնաքեր մի հայհոյանք անհայտ տիկնոջ հասցեին՝ համեմված սեռական բնույթի ոտնձգությունների սպառնալիքներով և ամենատարբերորակական ածականներով, բառապաշար էլ հո ունենք, Աստված տվել, չի խնայել)... Ո՞ւր մնաց, մեռա...Ողջ վաշտը զարմանքով շրջվեց իմ կողմ. ձայնս բոլորն էին ճանաչել, բայց ոչ ոք չէր հավատում, որ բազմաթիվ հայհոյողներից մեկն էլ ես կլինեմ, այն էլ այդքաներկարաշունչ ու գրական հայերենով: Սկսեցին փսփսալ.- Ապե, լսա՞ր, էն նոր եկած հոգեբանը քֆուր ա տալիս...- Ո՞վ, էն տարիքով տղե՞ն:- Հա, ինքը...- Ձև չի...- Էսքան վախտ իրանից քֆուր չենք լսել...- Ինքը չի եղել, Կվարտալն էր...- Արա, չէ, ինքն էր...Այդպես էլ ամաչեցին հարցնեն, ես եմ եղել հայհոյողը, թե ոչ... Դրանից հետո էլ ավելի ծանր իրավիճակներում եմ հայտնվել, բայց կարողացել եմ տիրապետել ինձ,ու մինչև հիմա ստացվում է... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել