Tert.am-ը գրում է.

Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանը և Հանրային խորհրդի տրանսպորտի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեցին, որ հասարակական տրանսպորտի սպասարկող ընկերությունները պատրաստվում են գործադուլ անել, եթե մոտակա մեկ, երկու ամիսներին չլուծվեն իրենց խնդիրները գազի թանկացման և դիզվառելիքի հետ կապված։

Տիգրան Հովհաննիսյանի խոսքով, փոխադրող կազմակերպություններն այսօր պարզապես գնում են լուծարման, իսկ ամբողջ տանջանքը վարորդի վրա է մնում։

«Հասարակությունն առաջին հերթին պետք է տեղեկանա, որ եթե մենք այսօր փոխադրում ենք իրականացնում, մենք չենք ուզում գինը բարձրացնել, եկել ենք ասելու, որ մենք գնում ենք դեպի լուծարման, և եթե մեկ ամսում կառավարությունն ու տրանսպորտի նախարարությունը իրավիճակը չշտկի, որը ինքն իրեն տանում է դեպի ուղևորափոխադրողների լուծարման, քննարկումներից հետո գործադուլի մասին որոշում կկայացնենք»,–ասաց նա՝ հավելելով, որ իրենք պահանջում են նաև հարկերը նվազեցնել։

Վերջինիս խոսքով, Հայաստանում տրանսպորտի և կապի նախարարություն չկա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել