Aysor.am-ը գրում է.

Երեկ Հայ Առաքելական եկեղեցին նշեց Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից Քրիստոսի Պայծառակերպության տոնը, և ահա այսօր մեռելոց է: Բոլոր եկեղեցիներում հանգուցյալների հոգիների խաղաղության համար մատուցվում է հոգեհանգստյան Սուրբ Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին:

Այսօր Հայաստանում հայտարարված է ոչ աշխատանքային օր:

Հիշեցնենք, որ 2008-ի թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային:

Նկատեք, որ Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոների հաջորդ օրը մեռելոց է, իսկ ահա տաղավար տոներն են՝ Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Սուրբ Հարություն, Պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի Վերափոխման տոն, Խաչվերաց տոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել