Lragir.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում Սյունիքի մարզպետի պաշտոնում առաջարկվել է ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի թեկնածությունը: Նա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է, վաղ տարիքից դարձալ է ԱԺ պատգամավոր եւ մի շարք պետական պաշտոններ զբաղեցրել: Բանակում բնականաբար չի ծառայել:

Ինչ վերաբերում է նրա ունեցվածքին, ապա, ըստ հայտարարագրի, 2012-ի մարտի դրությամբ ԿԸՀ ներկայացրած հայտարարագրի համաձայն, Վահե Հակոբյանը հայտարարագրել է 16 անշարժ գույք, 4 բնակելի` 567.4 քմ ընդհանուր մակերեսով, 6 շենք-շինություն`1908.7 քմ մակերեսով՝ Կապանում, Սիսիանում, Ձորաղբյուրում: Ունի նաև 6 հողամաս:

Հայտարարագրել է 6 ավտոմեքենա, որոնցից երեքը՝ Պորշ Panameria, Պորշ Gayene և Վոլցվագեն Golf, թողարկված 2011 թվականին:

Տարեկան եկամուտը կազմել է 1 մլրդ 425 մլն 164 հազ. 503 դրամ, որից պատգամավորական աշխատավարձը` 3 մլն 135 հազ. 310 դրամ:

Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 1 մլրդ 270 մլն դրամ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել