1in.am-ը գրում է.
Հուլիսի 6-ին Քեմբրիջի դուքս, արքայազն Ուիլյամը մասնակցել է փրկարարական օպերացիայի՝ օգնություն ցուցաբերելով դժբախտության մեջ հայտնված մարզիկ Նաթան Ռայթին՝ տեղեկացնում է lifenews.ru-ն:
Ծառայելով Բրիտանիայի ռազմաօդային ուժերում՝ որպես օդաչու, Ուիլյամը ստուգայցի ժամանակ հայտնաբերել էր Սնոուդոնիայի ազգային պարկում լեռան լանջին անգիտակից ընկած 20-ամյա ալպինիստին:
Քենթի քոլեջներից մեկի ուսանող Նաթան Ռայթը ընկել էր 92 մետրից: Ընկնելու հետևանքով նա մի քանի տեղից կոտրել էր ոտքը ու լրջորեն վնասել ձեռքը:
Արքայազնը իր գործընկերների հետ անցկացրել էր փրկարարական օպերացիա ու երիտասարդին տեղափոխել հիվանդանոց, որտեղ նա ենթարկվել է 7 վիրահատության: Ներկայում նրա կյանքին ոչինչ չի սպառնում:
Հայտնի է, որ արքայազն Ուիլյամը չափազանց լրջորեն է վերաբերվում իր փրկարարական պարտականություններին: