Սյունիքում «Մերսեդես»-ն ընկել է ձորը. կան տուժածներEmedia.am-ը գրում է.

Հուլիսի 7-ին, ժամը 20.25-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան-Ճակատեն ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենա է ընկել ձորը: Կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամլո ծառայությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ <<Մերսեդես>> մակնիշի 33 OO 109 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (18-20 մ խորությամբ):

Ավտոմեքենայի մեջ եղել են 5 հոգի` 2 երեխա, կին և ամուսին և ավտոմեքենայի վարորդը: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` երեխաները տեղի ուժերով տեղափոխվել են Կապան քաղաքի բժշկական կենտրոն: Ժամը 20.55-ին հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել 2 ուղևորներին և վարորդին, որոնք այժմ տեղափոխվում են Կապան քաղաքի բժշկական կենտրոն: Ըստ նոր տվյալների` ավտոմեքենայում են եղել 2004 թ. ծնված Ալեքս Մկրտչյանը, 1998 թ. ծնված Անահիտ Մկրտչյանը, 1977 թ. ծնված Թամարիկ Գաբրիելյանը, 1976 թ. ծնված Արշակ Մկրտչյանը: 5-րդ ուղևորի տվյալները չի հաջողվել ճշտել:

Բժիշկները Անահիտ և Ալեքս Մկրտչյանների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Թամարիկ Գաբրիելյանինը և Արշակ Մկրտչյանինը` բավարար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել