
Armsport.am-ը գրում է.
Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն այսօր Երեւանից ուղեւորվեց Գերմանիա, որտեղ պատրաստվում է պայմանագիր կնքել Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Armsport.am-ի թղթակիցը Հենրիխին նկատել է Երեւան-Վիեննա չվերթից առաջ:
Մխիթարյանը բավական բարձր տրամադրություն է ունեցել, շփվել է բազմաթիվ ֆուտբոլասերների հետ, ինքնագրեր բաժանել եւ լուսանկարվել: Armsport.am-ի հետ զրույցում Հենրիխը հաստատել է, որ մեկնում է Գերմանիա, սակայն մեկնաբանություններ ֆուտբոլիստը կտա ավելի ուշ:
Ըստ գերմանական մամուլի, Մխիթարյանի տրանսֆերի դիմաց «Բորուսիան» «Շախտյորին» վճարելու է 27մլն եվրո:
Հ.Գ. Հայաստանի չեմպիոն «Շիրակը», նույն Երեւան-Վիեննա չվերթով ուղեւորվեց Սան Մարինո: Այս մասին ավելի մանրամասն կտեղեկացնենք ավելի ուշ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել