
1in.am-ը գրում է.
Երկրագնդի որոշ քաղաքներում «ալկոհոլային ավանդույթները» հասել են գեղարվեստական մակարդակի:
10. Բոլորին է հայտնի իռլանդացիների սերը թունդ ալկոհոլային խմիչքների նկատմամբ: Իսկ երկրի մայրաքաղաք Դուբլինում գտնվում է հռչակավոր Guinnes գարեջրի թանգարանը:
9. Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում գտնվում են բազմաոճ բարեր՝ անգլիական, գերմանական, կարաոկե-բարեր և այլն: Այստեղ հայտնի են գարեջրի հատկապես Kirin, Sapporo և Asahi տեսակները: Հայտնի է նաև վիսկի Santory-ն: Տոկիոյի ժամանակակից բարերից է համարվում CDI Aoyama Studios շինության վերնահարկում գտնվող Sohos Omotesando բարը:
8. Ամստերդամում ալկոհոլի սիրահարները հաճախ են այցելում Կարմիր լապտերների փողոց և Ռեմբրանդի հրապարակ:
7. Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում գտնվող Hero of Waterloo բարն իր հաճախորդներին սպասարկում է սկսած 1845թ.-ից, իսկ Lord Nelson Hotel-ը իր աշխատանքներն սկսել է ավելի վաղ՝ 1841թ.-ին: Այստեղ մեկ գավաթ գարեջուրն արժե առնվազն 8 դոլար:
6. Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդը ևս իր այցելուներին տարատեսակ խմիչքներ է առաջարկում: Բարերն այստեղ առաջարկում են 3-4 դոլար արժողությամբ գարեջուր: Մադրիդի ամենահայտնի բարը պատմական Taberna Las Gabrieles-ն է, որտեղ ժամանակին քաղաքական քննարկումներ են ընթացել:
5. Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում գոյություն ունի 15 հազար բար, որտեղ մուտքի տոմսն արժե 20 դոլար, իսկ ըմպելիքների գինը տատանվում է 1-10 դոլարի միջև: Բացի այդ, Սան Պաուլուում ալկոհոլային խմիչք կարելի է գնել հենց փողոցում:
4. Պրահայում «գարեջրի գիտակները» պնդում են, որ գարեջուրը լինում է լավը և շատ լավը: Ուստի միևնույն է՝ անկախ գնից և հաստատությունից, գարեջուրը շատ համեղ կլինի: Պրահայի հայտնի հաստատություններից է Lavka Bar and Club ակումբը:
3. Մեքսիկայի ծովափնյա Կանկունա քաղաքի բարերում և սրճարաններում առաջարկում են 1 դոլար վճարել՝ 1 չափաբաժին ալկոհոլային խմիչքի համար: Այստեղ հայտնի է Coco Bango գիշերային ակումբը:
2. Ստամբուլում մեկ գավաթ գարեջուրը կարելի է գնել 2 դոլարով: Սեզոնին, սակայն, գները կարող են բարձրանալ: Քաղաքի Բեյօղլու թաղամասը հայտնի է իր խանութներով, սրճարաններով և ռեստորաններով: Դրանցից հայտնի են Dulcinea-ն, Madrid-ը և Kaktus-ը:
1. Մյունխենում գարեջուր խմում են ամբողջ տարին: Իսկ սեպտեմբերի վերջին այստեղ սկսվում է «Օկտոբերֆեստը»՝ աշխարհում գարեջրի ամենամեծ տոնը: Տոնը շարունակվում է 16 օր և ավարտվում հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Այս տոնի ժամանակ գարեջուր արտադրողները հյուրերին հրավիրում են իրենց տաղավարները, որոնք կարող են մինչև 10 հազար մարդու տեղավորել: