churchillHaynews.am-ը գրում է.

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը քայքայվեց, մասնատվեց բազմաթիվ նահանգների միջեւ եւ թուրքերի կողմից՝ որպես ոչնչացման ամենահեշտ միջոց որդեգրած ջարդերի, կռիվների ու բռնագաղթեցման հետեւանքով նրա 3/4 մասը բնաջնջվեց: Հայության կրած տառապանքներն ու ջարդերը Գլադստոնի հրապարակախոսական յոդվածների կոչերի շնորհիվ հայտնի էին դարձել անգլիացիներին, որոնց կարծիքները, սակայն, այդ հարցում միասնական չէին:

Ոմանք իրենց ուշադրությունն ավելի շատ կենտրոնացրել էին հայոց ողբերգության, ոմանք էլ՝ նրանց ձախորդությունների ու թերությունների վրա: Բոլոր դեպքերում, ի տարբերություն այն համընդհանուր անտարբերության, որով Արեւմուտքի դեմոկրատական երկրները հետեւում էին արեւելյան ու միջինարեւելյան ժողովուրդների բախտին, Անգլիան եւ ԱՄՆ-ը մոտկից ծանոթ էին հայերին ու նրանց ճակատագրին: Հայերի հանդեպ նրանց հետաքրքրությունն առաջ էր եկել կրոնական ընդհանրություների հիմքի վրա, ինչպես նաեւ մարդասիրության ու քաղաքականության թելադրանքով: Հայ ժողովրդի հանդեպ գործադրված վայրագություններին, իրավամբ, առաջացրել էին անգլիացի ժողովրդի անկեղծ զայրույթը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել