1in.am-ը գրում է.

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը, ովքեր երեք շաբաթ առաջ ծնողներ են դարձել, մինչ այժմ աշխարհին ցույց չեն տվել իրենց դստեր դեմքը: 

Զույգը չի ցանկանում նորածնին օգտագործել հարստանալու նպատակով, ինչը չի կարելի ասել Քիմի մոր՝ Քրիս Ջենների մասին, ով դստերը և փեսային համոզում է շահավետ գնով վաճառել թոռնուհու լուսանկարը: Գործարքին հատկապես դեմ է Քանյեն: Սակայն Քիմի մայրը կարողացել է «ճիշտ» մոտեցում ցուցաբերել՝ օրինակ բերելով Անջելինա Ջոլիին և Բրեդ Փիթին, ովքեր իրենց նորածին երկվորյակների լուսանկարը վաճառել են 14 միլիոն դոլարով: 

«Քրիսը գիտի ինչպես դիպչել Քանյեի ինքնասիրությանը: Եթե դա բավականին լավ է եղել Բրեդի և Անջելինայի համար, նշանակում է՝ իրենք էլ կարող են փորձել», - կիսվել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը RadarOnline պորտալի հետ: 

Քրիսը բացատրել է, որ դա անհրաժեշտ է նաև՝ ելնելով ընտանիքի անվտանգությունից:

Հարկ է նշել, որ հրատարակչություններից Քիմի դստեր առաջին լուսանկարները գնելու առաջարկները եղել էին դեռ այն ժամանակ, երբ նա հայտարարել էր իր հղիության մասին, ընդ որում՝ ներկա պահին դրանց գինը հասել է 4 միլիոն դոլարի: Բոլոր առաջարկներն անձամբ Քրիսն է քննարկում, ով միաժամանակ Քիմի մենեջերն է: Նա երիտասարդ ծնողներին մի քանի խորհուրդներ է տվել: 

Աղբյուրների տվյալներով՝ Քիմը և Քանյեն գրեթե պատրաստ են գործարքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել