
Որքան ենք մենք տառապել դրա պատճառով, ընդհուպ մինչև ցեղասպանություն։ Երբ մարդիկ՝լինի գրող թե բանաստեղծ, երաժիշտ թե հասարակական գործիչ, նույնիսկ պատմաբաններ, որն հիրավի զարմանք է հարուցում, իրենց այդքան անփութորեն թույլ են տվել երեխայի չափ միամիտ գտնվել, որպեսզի հավատան իրենց դահիճի խոսքերին ու երդումներին։ Իսկ այն մյուսները, որ իրենց անճարակությունը փորձել են բարդել քրիստոնեական եկեղեցու վրա։ Որքան ստոր են դրանք, երբ իրենց հոգևոր տհասության պատճառով մի ամբողջ ազգի հասցրին անդունդի եզրին։
Դրանք՝ այդ Օրիներն ու Աբովյանները, Զոհրապներն ու Րաֆֆիները, Խանջյաններն ու Չարենցները. - դրանք բոլորն էլ թյուրիմացություն են։
Ցավում եմ դրանց բոլորի կորստի համար, խոնարհվում եմ նրանց գրական հանճարի առաջ, սակայն նրանք կամ ուշ են հասկացել կամ ընդհանրապես չեն հասկացել իրենց սխալները։
Այսօր էլ քաղաքական քյանդրբազները՝ այդ սիրողական մակարդակի վրա գտնվող այդ ոչնչությունները, ռոմանտիզմի ԱԽՏՈՎ այդ վարակվածները, դարձյալ հրում են ազգին նոր փորձությունների։
Հասկացեք այ տհասներ, որ հայրենասիրությունը, գիտելիքները, անգամ անսահման նվիրվածությունը շատ քիչ են քաղաքական գործունեություն ծավալելու համար։ Դա նույն բանն է, որ դուք փորձեք սատանայի հետ POKER խաղալ։ Տանուլ եք տալու, առանց որևէ կասկածի։ Կորեք ընդհանրապես գրողի ծոցը ձեր դիլետանտությամբ։ Մի դրեք հարվածի տակ ազգի ճակատագիրը։ Դուրս շրտվեք ճանապարհից, որ ասպարեզ գան պրոֆեսիոնալները, որոնք միայն իրենց քաղաքական հմտությամբ կարող են այս ծայրահեղ բարդ իրավիճակում մեր ազգի նավը հասցնել իր նավահանգստին։ Լսում ե՞ք, այ սնապարծ այծեր, դուրս կորեք քաղաքական դաշտից, ձեր արածը իսկական ազգային դավաճանություն է։