Ռուսաստանի կողմից Ադրբեջանին նորագույն զենք վաճառելը միանգամայն բխում է ռուսների շահերից։ Ռուսիայի վաղեմի քաղաքականությունն է, որ ամեն հարմար առիթի գուրգուրել, սիրաշահել թուրքական ցեղերին, բայց զգուշության նկատառումներից ելնելով, Հայաստանին միշտ ունենալ նրանց միջև, որպես անանցանելի մի պատնեշ, թուրքերին թույլ չտալու համար, որ իրագործեն իրենց վաղեմի՝ Մեծ Թուրանի ստեղծման գաղափարը։ 
Դաշնակից Հայաստան, բայց ճիշտ այնքանով ,որքանով որ նա կբավարարի ռուսների ուզած վերը նշած դերին։ Ահա թե ինչու՞, երբեք ռուսների շահերից չի բխում Հայաստանի հզորացումը։
Քաղաքական, տնտեսական, սոցիալական, բարոյական խորը ճգնաժամ ապրող մեր երկրի վարճակարգին կար ընդամենը մեկ ելք՝ հաղթական պատերազմը Ադրբեջանի դեմ։ Հենց սրա դեմն առնելու համար է, որ Ռուսաստանը Ադրբեջանին տրամադրել է նորագույն տեխնիկա, որով միայն կզսպի Հայաստանին՝ թույլ չտալով նրա հզորացումը։ Քաղաքական վերլուծություններ անելիս, երբեք չպետք է մոռանալ հույժ կարևոր այս հանգամանքի մասին։ 
Ահա թե որտեղից են գալիս որոշակի անհասկացությունները Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև։ Մեր երկրի վարչակարգին շատ կարճ ժամանակ է մնացել իշխանությունը լքելու համար։ Եթե նրանք դա չանեն ինքնակամ կերպով, ապա դա նրանց կստիպեն անել ուրիշները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել