1in.am-ը գրում է

Բրազիլիայի Մարանյան նահանգում ֆուտբոլի սիրողական ակումբների հանդիպումը ողբերգական ավարտ է ունեցել: Մրցավարը սպանել է ֆուտբոլիստներից մեկին, իսկ հետո ինքն է գազանաբար սպանվել իր զոհի ընկերների կողմից: Այս մասին հաղորդում է բրազիլական Corrieo24horas պարբերականը:

Միջադեպի պատճառ է դարձել մրացավարի և ֆուտբոլիստի միջև վեճը, որին նա հեռացրել է դաշտից: Վիրավորված այդ որոշումից՝ ֆուտբոլիստն էլ իր հերթին սկսել է վիրավորել նրան: Մրցավարը հակարծակի հանել է դանակը և հարվածել նրան: Վերջինս մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Այդ ժամանակ վիրավոր ֆուտբոլիստի բազմաթիվ ընկերները խաղադաշտ են մտել և սկսել ծեծել մրցավարին, այդ թվում՝ նաև քարերով։ Ծեծել են այնքան, մինչև վերջինս դադարել է շնչել: Դրանից հետո հարձակվողները քառատել են մրցավարի մարմինը, կտրել գլուխը և այն դրել խաղադաշտի կենտրոնում գտնվող երկաթաձողին:

Ոստիկանությունն արդեն ձերբակալել է կասկածյալներից մեկին և որոնում է դաժան հաշվեհարդարի ևս 2 մասնակցի: «Մի հանցագործությունը չպետք է արդարացնի մյուսը, նման միջադեպերը ոչ մի կերպ չեն նպաստում նահանգում օրենքի գերակայությանը»,- ասել է տեղի ոստիկանության պետ Վալտեր Կոշտան:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել