Shamshyan.com-ը ներկայացնում է հուլիսի 2-ին Երևան-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի բացառիկ կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես է ГАЗель մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվոմ հանդիպակաց ընթացող ЗИЛ մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո՝ 2 ավտոմեքենաներն էլ կողաշրջվոմ են: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 2-ին Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի Ապարանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի կողմից հարուցվել էր քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ինչպես հայտնել էր Գ. Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է հուլիսի 2-ին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Տեղում երկու հոգի մահացել էին, իսկ 15 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին մի քանի հիվանդանոցներ: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել 34-ամյա Կիմա Էստիբարյանը, 21-ամյա Գրիգոր Չոբանյանը, 45-ամյա Ջուլիետա Մուրադյանը, 9-ամյա Անահիտ Մուրադյանը, 20-ամյա Տիգրան Աբգարյանը, 21-ամյա Ներսիկ Որջյանը: Ապարանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 33-ամյա Անուշ Սարիբեկյանը, Ծաղկահովիտի բժշկական կենտրոն է տեղափոխվել 18-ամյա Գուրգեն Զարգարյանը, Երևանի Արմենիա բժշկական կենտրոն են տեղափոխվել 36-ամյա Թագուհի Աղունյանը, 44-ամյա Կարինե Աղունյանը, 14-ամյա Նարեկ Մուրադյանը, Նիկողոս Հարությունյանն ու Հրաչ Թադևոսյանը, որոնց տարիքն ու բնակության վայրը ճշտվում էր, և Երևան քաղաքի Էրեբունի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 52-ամյա Սվետլանա Պապիկյանը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ տեղում մահացել էին երկու հոգի՝ 61-ամյա Սեյրան Պողոսյանը և անձը չպարզված մի կին: Իսկ հիվանդանոցում մահացել էր 19-ամյա Դավիթ Սարդարյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 2-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ռյա Թազա գյուղի վարչական շրջանում բախվել էին ЗИЛ մակնիշի 02 ՍՍ 091 և ГАЗель մակնիշի 25 86 Լ համարանիշի ավտոմեքենաները:

Շարունակություն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել