
Այսօր` Հուլիսի 7-ին, Էրեբունի վարչական շրջանի բակերում տոն էր, բնակիչները մեծից փոքր նշում էին վարդավառի տոնը` հայկական տոներից ամենաուրախ տոներից մեկը: Վարդավառի տոնի կապակցությամբ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանի հանձնարարականով վարչական շրջանի բակերում երեխաներին անվճար բաժանվեցին դույլեր, ինչպես նաև երեխաներին բակեր այցելեցին ջրով բեռնված մեքենաները: Տոնը Էրեբունի վարչական շրջանում շարունակվում է, այն շարունակվելու է արդեն ծիսական արարողությամբ և ջրօրհնեգով: Առաջիկայում կանդրադառնանք նաև այդ տոնակատարությանը Էրեբունի վարչական շրջանի մանկական զբոսայգում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել