
Galatv.am-ը գրում է.
Վարդավառը կամ Քրիստոսի պայծառակերպությունը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է։ Վարդավառի տոնը նախկինում նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով։ Աստղիկ աստվածուհուն վարդեր էին նվիրում, աղավնիներ բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում։ Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում։
ԳԱԼԱ-ն որոշեց պարզել, թե ինչպե՞ս են պատրաստվում Վարդավառը նշել իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները և զրուցեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի և Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի հետ:
Ստյոպա Սաֆարյանն այս տարի չի նշելու Վարդավառը, քանի որ երկրում չի լինելու:
Այն հումորային հարցին, թե իշխանության ներկայացուցիչներից ո՞ւմ կջրեր հնարավորության դեպքում, Սաֆարյանը պատասխանեց.
«Բոլորին իսկապես հավեսով կջրեի»,- ժպիտով նկատեց ԱԺ չորրորդ գումարման պատգամավորը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը պատրաստվում է ընտանիքի անդամների և ընկերների հետ Վարդավառը տոնել իր ծննդավայր Սպիտակում կամ Թռչկանի ջրվեժում. կլինեն ոչ միայն ուսանողական, այլև կուսակցական ընկերներ:
Սահակյանը չցանակացավ նշել քաղաքականության մեջ հայտնի մարդկանց անունները, ովքեր կընկերակցեն իրեն:
Այն հումորային հարցին, թե հնարավորության դեպքում ընդդիմության ներկայացուցիչներից ու՞մ կջրի մեծ հաճույքով, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց.
«Ախր մեր ընդդիմությունն այնքան թրջված է, որ չէի ցանկանա մի հատ էլ ես թրջեի...»:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ