Քաղաքական մոդեռնիզացիան ենթադրում է սոցիալական մոբիլիզացիայի ակտիվացում, կրթական մակարդակի աճ, մարդիկ սկսում են տիրապետել ինֆորմացիայի: Այս ամենը բարձրացնում է մարդկանց պահանջմունքները, որը, սոցիալական ցածր պայմաններում գերազանցում է նրանց հնարավորությունները, և այդ պահանջմունքները չռեալիզացվելով, քաղաքականապես ակտիվացնում են զանգվածներին, մասնակցային վարքը կրում է ոչ օրթոդոքսալ բնույթ (բունտեր, երթեր, ցույցեր և այլն) որն էլ ցածր ինստիտուցիոնալիզացիայի ֆոնին հղի է քաղաքական անկայունությամբ: Մոդոռնիզացվող համակարգերին բնորոշ է ստատիկ և փոխակերպման վիճակների դինամիկություն, յուրաքանչյուր փոխակերպում բերում է ստատիկ վիճակի և ապա՝ սկիզբ դնում նոր փոխակերպման: Այս վիճակը հաճախ դուրս է գալիս գործադիրի վերահսկողությունից և հանգեցնում բացասական ստատիկ վիճակի, իսկ պրոցեսի շարունակականությունն սկսում է ընթանալ ի վնաս համակարգի կայունության ու զարգացման: Ահա այդ փոխակերպման վիծակի անվերահսկելիությունը, տնտեսական որոշակի աճի պայմաններում, խորացնում է սոցիալական բևեռացվածությունը,պատճառը նաև ռեսուրսների ուղղորդման մեխանիզմի մեջ է, որի արդյունքում այդ ռեսուրսները հոսում են դեպի առավել ապահովված խավ: Ցածր խավն ատոմիզացվում է, որը բավարար ռեսուրսներ չունի ձևավորելու միջին խավ: Մարգինալացված հասարակության մեջ հարաբերությունները ծայրահեղ դրսևորումների վտանգ են պարունակում: Այսպիսին է Հայաստանի քաղաքական համակարգի գործառնական վիճակը, և այսպիսի պայմաններում մեծանում է գործադիրի դերը, որը պետք է մոդեռնիզացիայի պրոցեսը վերահսկի՝ Ապահովելով մոդեռնիզացիայի 3 առանցքային նպատակները՝ 1. ազգային միասնություն, 2. իշխանության ռացիոնալիզացիա, 3.հավասարություն: Հանեց վերոնշյալ եռամիսանության շնորհիվ է հնարավոր իրականացնելու աշխատանքի արդար բաժանում և ապա՝ որոշակի հավասարություն ու կայունություն: Սրան հնարավոր է հասնել բարձրացնելով աշխատանքի ցուցանիշը պրոդուկտիվությամբ և էֆեկտիվությամբ՝ փոխարենը թուլացնելով ադմինիստրատիվ ֆունցիան, որպեսզի առանց այն էլ զգայուն հասարակության մոտ ռեպրեսիվ էֆեկտ չստեղծի: Ծախսր-ջանքեր-աշխատանք-արդյունք սխեման պետք է լինի գործադիրի ամենօրյա աշխատանքի սկզբունքը, հատկապես, ՎՊ վերջին բացահայտումներից հետո, այս մեթոդն առավել քան կիրառելի է: Ուստի պետք է ամրապնդել և ռացիոնալիզացնել բյուրոկրատական ապարատը, դադարեցնել պլացեբոյի էֆեկտով խնդիրներին լուծում գտնելու պրակտիկան, որովհետև վերը տվարկված խնդիրները պահանջում են խորքայինմոտեցում: Քաղաքական որոշումների կայացման պրոցեսից պետք է բացառել էպատաժային կերպարներին, փոխարենը համալրել ստրատեգիկ մտածող, կոմպետենտ, քաղաքական կոնյուկտուրան իրատեսորեն գնահատող պրոֆեսիոնալների, ովքեր հստակ պատկերացնելով անցումային գործընթացի խորությունն ու բարդությունը, արդյունավետ կերպով կմշակեն ու կիրականացնեն երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել