Քաղաքական զարգացումը ենթադրում է նոր իրականությանը, փոփոխություններին քաղաքական համակարգի պերմանենտ ադապտացիայի կարողությունների աճ: Երբ համակարգը կորցնում է իմանենտությունը ինովացիաների նկատմամբ, այդ դեպքում զարգացումը կանգ է առնում կամ գնում է անկման. դա կարող է լինել էֆեկտիվ կոմունիկացիայի բացակայությունը, հասարակական շահերի ու պահանջմունքների ոչ իրատեսական գնահատումը կամ անտեսումը, արտաքին ազդակների նկատմամբ փակ լինելը և այլն: Անկումային զարգացումը խորացնում է սոցիալական բևեռացումը, ընդ որում, կլանելով սաղմանյին վիճակում գտնվող միջին խավը:

Նշյալ իրողության պայմաններում քաղաքական վերնախավի ներկայացուցիչները չեն ընկալվում որպես համազգային լիդերներ, կորչում է ազգային միաբանությունը, հանդուրժողականությունը, մեծանում է կրիմինալը, ինչն աստիճանաբար քաղաքականապես ակտիվացնում է զանգվածներին, որը առաջացնում է հասարակական շահերի արտիկուլյացիա՝ չնայած այն կարող է կրել ֆրագմենտար բնույթ: Այսպիսի սցենարի ականատես եղանք Հայաստանում՝ կապված վերջին ամենահնչեղ իրադարձությունների հետ, երբ մարդկանց տարբեր խմբեր այս կամ այն կերպ արձագանքեցին այս կամ այն երևույթին, որոնք, սակայն, ավելի շատ հատվածական, ոչ ասոցիատիվ բնույթ էին կրում:

Բայց շահն ունի ագրեգացվելու յուրահատկություն, այդ դեպքւմ մասնակցությունը կարող է իշխանության համար լինել կործանարար: Ուստի հարկավոր է շատ կարճ ժամանակում մտցնել նոր ու ճկուն, կենսունակ ինստիտուտներ, որոնք որակական նոր հարաբերություններ կմտցնեն սոցիալ-քաղաքական հարաբերություններում, հատկապես, դրանք պետք է միտված լինեն տնտեսական ենթահամակարգի բարեփոխմանը, այլապես համակարգի ինքնափլուզումն անխուսափելի իրողություն կմնա: Իսկ որ մեր քաղաքական համակարգն ինքնափլուզման ուղիով է սլանում, կասկածի տողիք կարծես թե չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել