1. Թեստոստերոնի բարձր մակարդակ ունեցող մարդիկ հաճույք են ստանում ուրիշների զայրույթից: 2. Մարդիկ ձգտում են վիրավորել և ստորացնել ուրիշներին, երբ իրենց մեջ վստահ չեն: Փորձի արդյունքում պարզվել է, որ IQ թեստի ցածր ցուցանիշներով մարդիկ ավելի հակված են ազգայնական և կրոնական կարծրատիպերի, քան նրանք, ով ավելի բարձր արդյունքներ են ցուցաբերել: 3. Վերոնշյալ մարդիկ վստահ են, որ դիմացինի մասին արտահայտած բացասական կարծիքը ոչ մի ձևով չի անդրադառնում իրենց մասին կազմվող կարծիքին: Ուրիշին փնովելով` նրանք բարձրացնում են սեփական ինքնագնահատականը: 4. Մարդկանց վարվելակերպի վրա ազդում են ֆիզիկական զգացողությունները: Այսպիսով, մարդուն լուրջ վերաբերելու վրա անդրադառնում է «ծանր» պահելաձևը, իսկ հաստ թղթապանակի մեջ դրված ռեզյումեն ավելի տպավորիչ է, անգամ առանց նայելու, քան եթե այն լիներ թափանցիկ ֆայլի մեջ: 5. Չորության և կոպտության զգացողությունը մարդուն դարձնում է ոչ ճկուն: Չոր աթոռի վրա նստած մարդը, կորցնելով հարմարավետության զգացողությունը, մարդկանց դարձնում է ոչ հանդուրժով, սառըմակերևույթն առաջացնում է միայնության զգացողություն, իսկ անհարմար, ոչ հարթ աթոռն առաջացնում է դժվարություններ շփման մեջ: 6. Մարդիկ հակված են բարոյականության տեսանկյունից սխալ քայլերի` մերժել մեկի խնդրանքը, անգամ եթե այն կատարելու համար որևէ խնդրի առաջ չեն կանգնի և դա շատ դյուրին խնդրանք է: Հատկապես հեշտ են մերժում, եթե վստահ են, որ դեմ առ դեմ դիմացինի հետ չեն հանդիպի մոտակա ժամանակ: 7. Եվ նախորդ կետի հակառակ կողմը` եթե մարդուն խնդրեք որևէ բան դեմ առ դեմ` դժվար թե մերժում ստանաք: Այստեղից եզրակացություն` Ձեր խնդրանքն ուղղեք մարդու հետ հանդիպման ժամանակ: Խուսափեք հեռախոսային կամ ինտերնետային կոնտակտներից նման հարցերով: 8. Գրավիչ և անկեղծ արտաքինն ու պահելաձևը հեշտությամբ շեղում են մարդուն իրական զգացողություններից: Անգամ մասնագետները ստող մարդկանց 86%-ին հավատացել են իրենց թվացյալ անկեղծ պահելաձևի պատճառով, մինչդեռ լարված պահելաձևը միշտ էլ կասկածի տեղիք է տալիս: 9. Երբ մարդկանց հետևում են, նրանք սկսում են ցուցաբերել ավելի լավ պահելաձև: Անգամ եթե ստեղծել այն տպավորությունը, թե մարդուն հետևող կա, նա ավելի կոկիկ է դառնում: Հերիք է ճաշարանում կախել մարդկանց աչքերի նկարներ, և մարդիկ, ենթագիտակցության ազդեցությամբ, սկսում են սպասքն ավելի հաճախ հավաքել իրենց հետևից: 10. Եթե որոշում կայացնելը բարդ է, մարդ գերադասում է թողնել ամեն բան այնպես, ինչպես կա: Օրինակ` խանութում ունենալով մեծ ընտրություն, մարդ կարող է ոչինչ էլ չգնել, իսկ եթե ընտրելու է երկու իրերի միջև, հավանականությունը մեծ է, որ վերջնական ընտրություն կկատարի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել