
1in.am-ը գրում է.
Գազավորված ըմպելիքների չափից ավելի օգտագործումն անբարենպաստ է անդրադառնում սրտի ռիթմի վրա: Այդ մասին հաղորդում են Մոնակոյի գիտնականները: Նման ըմպելիքները կարող են մարդկանց մոտ առաջացնել թույլ կամ ոչ կանոնավոր սրտի աշխատանք, նույնիսկ՝ ուշագնացություններ: Այդ հետազոտությունն ընդգծում է ճիշտ սննդակարգի կարևորությունը, երբ հիվանդի մոտ գրանցվում է սրտի աշխատանքի խանգարում:
Գիտնականները կապ են հայտնաբերել կոլայի օգտագործման և արյան մեջ կալիումի ցածր մակարդակի միջև, որն էլ առողջության համար վտանգավոր հետևանքներ է ունենում: Կոլայի մեջ պարունակվող կոֆեինը հնարավոր է բացասական ազդեցություն է ունենում երիկամների վրա, քանի որ նվազեցնում է կլանվող կալիումի քանակը, ինչը իր հերթին կարող է հանգեցնել սրտի առիթմիայի: Փորձագետները կոչ են անում կառավարությանը շշերով սովորական ջուրն ավելի էժան վաճառել, քան գազավորվածը: