Galatv.am-ը գրում է.

92-ամյա իրաքցի ագարակատերը ամուսնացել է իրենից 70 տարի փոքր կնոջ հետ՝ իր երկու պատանի թոռների մասնակցությամբ:

Մուսալի Մոհամմեդ Ալ Մուջամայիեի և նրա 22-ամյա հարսնացու Մունա Մուկլիֆ Ալ Ջուբուրիի հարսանեկան արարողությունը տևել է 4 ժամ: Իսկ նրա թոռները՝ համապատասխանաբար 16 և 17 տարեկան, արդեն ամուսնացել էին հինգշաբթի օրը, հաղորդում է «AFP»-ը:   

Միստեր Մուջամայիեն ասում է, որ այդ արարողությունը երկար սպասված էր, քանի որ իր թոռների ամուսնությունը մի քանի անգամ հետաձգվել էր, որպեսզի համընկնի իր ամուսնության հետ:

Ինչպես հաղորդում է «AFP»-ը, ծերունին շատ ուրախ է, քանի որ համարյա միաժամանակ ամուսնացել է իր թոռների հետ:

«Ես ինձ զգում եմ շատ առույգ: Կարծես 20 տարեկան լինեմ»,- ասել է նա:

Միստեր Մուջամայիեն մեծացրել է 16 երեխաների իր առաջին կնոջ հետ Իրաքում գտնվող Գուբան գյուղում:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել