Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հուլիսի 6-ին, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցում հավաքվել են 200-ից ավելի բնակիչներ, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ «Երևան Ջուր» ընկերությունը հայտնի հեքիաթի 7-գլխանի հրեշի նման մոտ 280 տուն ջրազրկել է: Ինչպես Եղվարդից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գյուղացիները «Երևան Ջուր» ընկերությունից ծանուցում են ստացել, որտեղ գրված է. «Սույնով ծանուցում ենք, որ ձեր ջրամատակարարման միացումը կատարված է Կոմիտասի փողոցով անցնող հին ջրագծից, որը գտնվում է խիստ քայքայված վիճակում և կարող է վթարների և ջրի որակի վատթարացման պատճառ հանդիսանալ»: Ծանուցման մեջ նաև տեղեկացվում է, որ «Ձեր ջրամատակարարումն ապահովող հին ջրագիծը կջրազրկվի սույն ծանուցման պատշաճ առաքման օրվանից 10 օր հետո», ինչպես նաև խոստացել են, որ կարճ ժամանակում դարն ապրած ջրագծերը կփոխարինվեն նորով: Սակայն անցել է բավական ժամանակ, «սայլը տեղից չի շարժվում»: Այս պահին բնակիչների հետ է հանդիպել Եղվարդ քաղաքի ավագանու անդամ Վաղարշակ Ամիրխանյանը, սակայն վերջինս էլ նույնպես շիվարած չգիտի՝ ինչ պատասխանի անջուր քաղաքացիներին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ամառվա այս տապին շատ տներում արդեն լվացքը կուտակվել է, իսկ երեխաներն էլ չեն հիշում՝ վերջին անգամ երբ են լողացել:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել