Hayeli.am-ը գրում է.

Ինչպես տեղեկացնում է Interfax գործակալությունը, Մինեսոտայի համալսարանի գիտնականների կանխատեսումներով` ուտելիքի պաշարը մոլորակում գործնականում կսպառվի 2050 թվականին, երբ բնակչությունը կկազմի 9,6 մլրդ մարդ: Առաջինը սովն իրենց վրա կզգան Հնդկաստանի և Չինաստանի բնակիչները: Նշվում է, որ համընդհանուր սովը կանխելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը անտառների տարածքում ցորենի ցանքատարածությունների ստեղծումն է, սակայն, ըստ մասնագետների, գլոբալ տաքացման պայմաններում ծառերի հատում չի կարելի թույլ տալ` ջերմոցային գազերի ակտիվ արտանետումների պատճառով: Ըստ փորձագեռների`  համաշխարհային սովը կանխելու համար մարդկությունը պետք է լուծի հինգ խնդիր՝ հրաժարվի կենսավառելիքի արտադրությունից, բարձրացնի բերքատվությունը, որտեղ հնարավոր է, կատարելագործի պարարտանյութերը, նվազեցնի մսի կիրառումը մարդկանց սննդակարգում և կրճատի սննդային թափոնների քանակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել