Քրիստոնեության ընդունումից հետո տոնը արտաքին փոփոխությունների է ենթարկվում՝ պահպանելով, սակայն, իր էությունը: Եկեղեցին այն փոխարինում է Քրիստոսի այլակերպության և պայծառակերպության տոնով:
Վարդավառ բառը տարբեր իմաստներով է ստուգաբանվում, որոնք բոլորն էլ բնութագրում են տոնը, ինչպես նաև՝ մատնանշում դրա խորհուրդները: Մի տարբերակով «վարդավառ» բառը կազմված է վարդ (ուրադ)- ջուր և վառ-սրսկել, լվանալ արմատներից, նշանակում է ջրացնություն, որը կազմում է տոնական արարողակարգի գլխավոր մասը: Որոշ հեղինակների կարծիքով էլ՝ այն նշանակում է «կրակավառ», «հրավառ»: Եվ իրոք, հուլիսին, այսինքն՝ հրոտից ամսին, երբ արևը հասնում է իր կիզակետին, հրավառում, չորանում է բնությունը, մարդիկ զանգվածաբար ջրցանություն են կատարում և աստվածներից ջուր խնդրում:
Տոնի համն ու հոտը կազմում էին համատարած ջրցանությունները: Վաղ առավոտից իրար վրա ջուր էին լցնում բոլորը՝ ով ինչով կարող էր՝ հաշվի չառնելով ո՛չ տարիքը, ո՛չ սեռը, ո՛չ հասարակական դիրքը: Ջուր էին շփում չխոսկան հարսները սկեսրայրի վրա, առօրյայում քավորի ներկայությունից խուսափող սանամայրն անգամ՝ քավորի վրա: Եվ ոչ ոք չէր դժգոհում կամ վիրավորվում, որովհետև այդ օրը ջուրը համարվում էր ամենազորեղ, ամենաբուժիչ: Այս ամենն ուղեկցվում էր ավանդական երգ ու պարով, խաղերով: Մարդիկ իրար վարդեր էին նվիրում, իսկ սիրահար երիտասարդները աղավնիներ էին թռցնում, ու թե աղավնին երեք անգամ պտտվում էր սիրած աղջկա տան կտուրին, նույն աշնանը հարսնության էին տանում նրան:

Ինչպես ավանդական բոլոր տոները, Վարդավառը իր մեջ նաև պտղաբերության խորհուրդն է կրում: Այդ մասին է վկայում Նախիջևանում ընդունված «խնդում տօքի» սովորույթը. նշանված աղջիկները մի ամանում ցորեն կամ գարի էին ծլեցնում, հետո այդ ամանի մեջ թևավոր մի փայտ էին ամրացնում, այն զարդարում խնձորով, մանր վարունգով ու վարդերով, որից հետո մի տարեց կին «խնդումը» պտտեցնելով տանում էր հրապարակ: Դրա շուրջը հանդիսականները պարում էին, վերջում բաժանում մրգերն ու ծաղիկները: Տարեց կինը, որոշ հետազոտողների կարծիքով, մարմնավորում էր Անահիտ աստվածուհուն, որը հովանավորում էր պտղաբերությունը և տոնի օրը առաջին անգամ խնձոր կամ տանձ (որոնք կոչվում էի վարդավառյան) ուտելու երևույթը նրան սիրաշահելու խորհուրդն էր պարունակում:
Վարդավառը թերևս, միակ տոնն է, որն ընտանիքի անդամներին, նույնիսկ ամբողջ

Վարդավառի տոնակատարության մյուս կարևոր խորհուրդը սերն է:
Հայոց սիրո, նվիրումի բազմաթիվ օրինակներ, որոնց մեջ, սակայն, առանձնանում է Վահագն դիցի և Աստղիկ դիցուհու սերը:
Որոշ ուսումնասիրողներ, հենվելով պատմական այն տվյալների վրա, ըստ որոնց Աստղիկը անվանվում էր «Վարդամատն», Վարդավառ բառը կապում են վարդ արմատին: Վարդեր նվիրելով ու վարդաջուր ցողելով՝ նա սեր էր սփռում հայոց երկրում, իսկ հզորաբազում Վահագնը, մշտապես պայքարելով Չարի դեմ, պահում ու պաշտպանում էր այդ սերը, քանզի առանց սիրո բնությունը կպատվի փուշ ու տատասկով: Սա է վկայում նաև մեկ այլ պատում: Մի անգամ Աստղիկը, լսելով իր սիրելիի վիրավորվելու բոթը, ոտաբոբիկ շտապում է` նրան վայրկյան առաջ տեսնելու: Ճանապարհին նա անգիտորեն վարդիներ է տրորում, և նրա խոցված ոտքերի արյունից վարդերը կարմրում են: Այդպես էլ առաջանում է սիրո ծաղիկը՝ կարմիր վարդը:
Վարդավառի տոնը որքան էլ հին, որքան էլ երկար ու ձիգ դարերով անցած, քրիստոնեական գաղափարախոսության փորձությանը ենթարկված՝ այսօր էլ շարունակում է մնալ որպես ազգային տոն:

ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԵՐ,
ՀՀԿ, 2002
(հատվածներ)
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել