
Shamshyan.com-ը գրում է.
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են. ««Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը հուլիսի 2-3-ը Բեռլինում մասնակցեց «Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկողության ապագան» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովին, որը համատեղ կազմակերպել էին Գերմանիայի ԱԳՆ-ն, Բեռլինի «Անվտանգության քաղաքականության» ակադեմիան, Համբուրգի համալսարանի «ԵԱՀԿ հետազոտությունների կենտրոնը», «Խաղաղության ուսումնասիրությունների և անվտանգության քաղաքականության ինստիտուտը»:
Բեռլինում կազմակերպված «ուղեղային գրոհը» Կիևի ու Վարշավայի խորհրդաժողովների յուրօրինակ շարունակությունն էր, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ անդամ երեք տասնյակ երկրներից ժամանած վաթսունից ավելի դիվանագետներ`դեսպաններ, ԱԳՆ վարչությունների ղեկավարներ (track 1 diplomacy) և անկախ փորձագետներ (track 2 diplomacy):
Խորհրդաժողովի նպատակն էր առավել խորը հասկանալ տարբեր երկրների դիրքորոշումները` «Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկողության պայմանագրի» նոր կամ թարմացված տարբերակի, դրա նպատակների ու գործողության շրջանակի, դրա շուրջ ընդհատված բանակցությունները վերսկսելու, համաեվրոպական ու վերտարածաշրջանային պայմանակարգերի հարցերի շուրջ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ