Politik.am-ը գրում է․

Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը, ով պնդում է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը ակտիվ համագործակցել են տաս հարց է ուղղել Սերժ Սարգսյանին։ 

  1. Պարոն Սարգսյան. 2017 թվականի պառլամենտական ընտրություններում, որպես ռեյտինգային թեկնածու Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց Երևանի կենտրոն վարչական շրջանից: Դուք ինչպի՞սի ազդեցություն եք ունեցել՝ Փաշինյանի ՝ Կենտրոն վարչական շրջանից առաջադրման հարցում:
  2. Ձեր իմացությամբ, թողտվությամբ, տարիներ շարունակ, ձեր մտերիմ մարդկանցից մեկին պատկանող՝ «Պրես ստենդ» ընկերությունը, ֆինանսական օժանդակություն է ցուցաբերել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող, ամենաընդդիմադիր օրաթերթի համբավ ունեցող՝ «Հայկական ժամանակ»–ին:
    Ո՞րն է եղել ՝ ընդդիմադիր օրաթերթ ֆինանսավորելու ձեր պատճառը:
  3. 2017 թ. պառլամենտական ընտրություններում բազմաթիվ դեպքեր գրանցվեցին, երբ պետական ծառայողները ուղղորդված քվեարկում էին «Ելք» դաշինքի օգտին: Պառլամենտական ընտրությունների ավարտից հետո «Ելք» խմբակցության ղեկավար Ն. Փաշինյանը հրապարակային ընդունեց նոր ձևավորված իշխանությունների լեգիտիմությունը:
    Ի՞նչ էր ըստ ձեզ սա, եթե ոչ՝ քաղաքական առևտուր:
  4. Ինչո՞վ կբացատրեք, որ 2016 թվականին ՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի պահանջների կոպտագույն խախտումով, ԱԱԾ տնօրեն եք նշանակում Գեորգի Կուտոյանին, ով իդեպ նաև չէր ծառայել ՀՀ ԶՈՒ-երում: Ասեմ նաև, որ ձեր այս նշանակման դեմ Ն. Փաշինյանն ունեցել է զրո ելույթ:
  5. 2018 թ. մարտին, ձեր նկատմամբ հանրային բացահայտ անվստահության, ձեր դեմ ներքաղաքական պրոցեսների գեներացման ֆոնին, ՀՀ կառավարոթյան որոշմամբ սեփականության իրավունքով ձեզ է հատկացվում կառավարական առանձնատունը: Ն. Փաշինյանը, նույն օրը երեկոյան, իր ՖԲ լայվում կառավարության այս որոշումը որակում է որպես պետական հեղաշրջման փորձ:
    Հետաքրքրիր է իմանալ, թե ի՞նչն էր այս որոշման պատճառը, եթե ոչ՝ հանրային նեգատիվ հույզերը ձեր նկատմաբ էլ ավելի գրգռելը:
    Հետաքրքրիր է իմանալ, եթե սա պետական հեղաշրջման փորձ էր, ապա ինչու՞ մինչ այժմ պետական հեղաշրջման կազմակերպիչները չեն ենթարկվել պատասխանատվության:
  6. 2018 թ. մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանը Գյումրիից սկսում է քայլարշավ ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի: Դրանից միայն 7-8 օր հետո է, որ Հանրապետական կուսակցությունը հայտարարում է՝ Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածու լինելու մասին: Որտեղից էր Նիկոլ Փաշինյանը տեղյակ՝ Հանրապետական կուսակցության ՝ դեռ չհրապարակված որոշման մասին:
  7. Ողջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոսում էր, որ փողոցային շարժմանը ակտիվ օժանդակողներից մեկը՝ ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալն է: Ի դեպ, նոր իշխանությունները, այս մասին խոսեցին նաև հրապարակայնորեն, երբ հիմնավորում էին Ա. Վանեցյանի ՝ ԱԱԾ տնօրեն նշանակման որոշումը:
    Արդյոք հնարավոր էր, որ Ա. Վանեցյանը օգներ փողոցային շարժմանը, առանց նրա անմիջական ղեկավարի՝ ԱԱԾ Երևան քաղաքի վարչության պետի, ԱԱԾ տնօրենի իմացության :
  8. 2018-ի ապրիլ ամսին մի խումբ ցուցարարներ, կոպիտ ձևով խախտելով մի շարք օրենքներ, ջարդուփշուր անելով ներխուժեցին պետական պահպանության տակ գտնվող ռադիոտուն:
    ՀՀ իշխանությունները ցուցաբերեցին զրո դիմադրություն: Ինչո՞վ կբացատրեք չդիմադրելու ձեր այս որոշումը:
  9. Բացահայտ, թվացյալ անտագոնիզմի պայմաններում, մոտ վեց ամիս դուք ապրել եք Ն. Փաշինյանի հետ միևնույն ամառանոցի տարածքում՝ դուռ դռան: Ինչու՞:
  10. Պարոն նախագահ՝ ձեր արած ֆոկուսը, ձեր դուրն եկա՞վ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել