Հետաքրքիր, հավասարակշիռ ու արդարացի մտահոգություններով համեմված մասնագիտական զրույց, որ կարելի է երկար շարունակել... Հստակորեն ասել նաև, որ քաղաքում, առավել ևս՝ քաղաքի կենտրոնում որևէ կարևորագույն շենք նախագծելու իրավունքը պետք է վաստակել բացառապես մասնագիտական որակի ու հեղինակության շնորհիվ, որ այդպիսի շենքերի ու դրանց համալիրների նախագծերը պետք է ընտրվեն ստեղծագործական մրցույթով, իսկ դրանց վերջնական հաստատումը պետք է կատարվի ոչ թե մեկ մարդու, այլ վճռական ձայնի լիազորություններով օժտված քաղաքաշինական-ճարտարապետական խորհրդի կողմից, որ այդ խորհուրդը պետք է լիազորված լինի նաև անտեսել պատվիրատուի նախընտրությունները և նրան պարտադրել ճարտարապետի առաջարկած և իր հաստատած լուծումները, որ շինարարության ընթացքում որևէ նախագծային փոփոխություն պետք է հաստատվի նույն ընթացակարգով, որ քաղաքի բոլոր համայնքներում նույն սկզբունքներով պիտի կատարվի նախագծումն ու կառուցապատումը... Շարքը կարող են շարունակել մեր այն ճարտարապետներն ու արվեստագետները, ովքեր, իրոք, սրտացավությամբ են վերաբերվում մեր քաղաքի այսօրվա ու վաղվա ճարտարապետական դեմքին: Այլապես հարցն անթույլատրելիորեն անձնավորվում է ու տեղափոխվում անօգուտ «փոխհրաձգությունների» դաշտ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել