Երբեք չես հասկանա կնոջը, նրա միտքն ու քայլերն անկանխատեսելի են: Անկայուն է, թե՝ ոչ, կախված է արդեն իր իսկ էությունից ու մարդկային հատկանիշներից: Դե մենք` հայ տղամարդիկս, միշտ էլ յուրահատուկ մոտեցում ենք ունեցել կնոջ, ավելին ասեմ՝ մեզ հյուր եկած շիկահեր կնոջ նկատմամբ: Հանդուրժողականություն, այն, ինչը միգուցե երբևէ մեր կանանց նկատմամբ չենք դրսևորել, բայց մեկ է՝ հյուրին բաժին է հասել: Այն էլ՝ շիկահեր հյուրին: Միգուցե հենց մեր թուլությունից է, որ մեր տանն իսկ մեզ վիրավորում են: Միգուցե պետք չէ այդքան շահարկել ցեղասպանություն ապրած երկիր անունը, միգուցե ժամանակն է մեր իսկական ամուր ատամները ցույց տալու, չէ՞ որ պատերազմում հաղթած երկիր ենք: Հիմա մեր խոսքերով մեր դեմ են դուրս գալիս… Իբր մենք ենք ցեղասպանություն գործել: Քիչ ենք արել, եթե արել ենք: Մենք պատասխան ենք տվել, ոչ թե հարձակվել ենք: Կնոջն ինչպե՞ս բացատրես Խոջալուի չակերտավոր ցեղասպանության մասին, եթե ընդամենը պարզ տրամաբանություն է պետք դեպքերի հաջորդական ընթացքը հասկանալու համար, եթե ընդամենը պետք է պատմություն կարդալ ու տեսնել իսկական ցեղասպանության արհավիրքները, իրական ցեղասպանություն իրականացնողներին: Հակառակ դեպքում նմանվում է անեկդոտի՝ ի՞նչ տարբերություն այս երկու հեռախոսների միջև: Տարբերությունն այն է, որ մեկը mp3 player է, իսկ մյուսը՝ ֆոտոապարատ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել