You helped me out of my madness.1. Օսկար Ուայլդն ասում էր. «Տղամարդու դեմքը նրա ինքնակենսագրականն է, իսկ կնոջը…»

ա) կյանքի դատավճիռ

բ) ֆանտաստիկ վեպ

գ) գովազդային հայտարարություն

2. Հոմեր Սիմփսոն. «Կինը…»

ա) գարեջրի շիշ է. մեկը երբեք հերիք չէ

բ) ծխախոտ է. մտածում ես, որ ամեն պահի կարող ես թարգել, բայց…

գ) LOST սերիալն է. չգիտես, թե ինչ անակնկալ է պատրաստել

3. Գի դե Մոպասան. «Կյանքի իմաստը կնոջ կլորիկ …-ի ժպիտն է»

ա) հաճույքի կանչող շրթունքների

բ) արևից շողացող այտերի

գ) տիեզերական թախծով պարուրված կոնքերի

4. Արիստոտել Օնասիս. «Եթե կանայք չլինեին…»

ա) առագաստանավերի անուններ հորինելը դժվար բան կլիներ

բ) անհրաժեշտ կլիներ նրանց ստեղծել

գ) աշխարհի բոլոր փողերն անիմաստ կլինեին

5. Օսկար Ուայլդ. «Հետաքրքիր է, որ տգեղ կանայք միշտ խանդում են իրենց ամուսիններին, իսկ գեղեցիկները…»

ա) իրենց սիրեկաններին

բ) երբեք

գ) իրենք են տառապում վերջիններիս խանդից

6. Մ. Յու. Լերմոնտով. «Կանայք սիրում են միայն նրանց, ում…»

ա) չեն ճանաչում

բ) վախենում են

գ) չեն հարգում

7. Իվ Սեն Լորան. «Գեղեցիկ լինելու համար կնոջն անհրաժեշտ է միայն հագնել սև սվիտեր, սև կիսաշրջազգեստ և…»

ա) բարձրակրունկներ

բ) լվանալ մազերը

գ) քայլել այն տղամարդու կողքին, ով սիրում է իրեն

BαrbieSєxy ∞8. Ջեք Լոնդոն. «Կինը չհաջողված …»

ա) տղամարդ է

բ) բնության էքսպերիմենտ է

գ) հրեշտակ է

9. Ա. Ս. Պուշկին. «Բոլոր կանայք հիասքանչ են, սակայն նրանց գեղեցկացնում է…»

ա) կոկետությունն ու լավ դերձակը

բ) տղամարդկանց սերը

գ) սերը տղամարդկանց հանդեպ         

10. Իվ Սեն Լորան. «Կնոջ հագուստում ամենակարևորը…»

ա) այն կինն է, որ կրում է դա

բ) այն տղամարդն է, որ կարում է դա

գ) այն է, ինչ նա չի թաքցնում

11. Ջորջ Բայրոն. «Կնոջ սիրտ տանող ամենակարճ ճանապարհներից է…»

ա) փողը

բ) պոեզիան

գ) խղճահարությունը

12. Սալվադոր Դալի. «Չարժե կնոջն ամբողջ սրտով սիրել: Իսկ չսիրել…»

ա) հաստատ չարժե

բ) ավելի ձանձրալի է

գ) չի ստացվում

13. Ի.Ա. Բունին. «Կանայք երբեք այնքան ուժեղ չեն լինում, որքան այն ժամանակ, երբ …»

ա) երկուսով միանում են երրորդի դեմ

բ) զինվում են թուլությամբ

գ) փառաբանում են մեզ

14. Ջերոմ Ք. Ջերոմ. «Տղամարդուն գրկած բարի կնոջ ձեռքերը…»

ա) երկնքից ուղարկված փրկության օղակ են

բ) դանդաղ, բայց ճիշտ ձգվող հանգույց են

գ) մեդալի հիանալի փոխարինող են

15. Ֆրեդերիկ Բեգբեդեր. «Ողջ աշխարհը գիտի ռուս կանանց իշխանության մասին: Այդ պատճառով էլ…»

ա) նավթից հետո ռուսական արտահանման երկրորդ կետն են

բ) զգոսաշրջիկների պակաս չի լինում

գ) նրանց վիզա չեն տալիս  

 

Ճիշտ պատասխաներն են՝

1. բ)

2. ա)

3. գ)

4. գ)

5. բ)

6. ա)

7. գ)

8. ա)

9. բ)

10. ա)

11. գ)

12. գ)

13. բ)

14. գ)

15. ա)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել