
Hetq.am-ը գրում է.
Թեղուտ եւ Շնող գյուղերի երիտասարդներն այսօր առավոտյան՝ ժամը 5-ից, փակել են «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը՝ թույլ չտալով ընկերության աշխատակիցներին մուտք գործել աշխատավայր: Պատճառն այն է, որ ընկերությունը ցանկապատել է «իր տարածքը», ինչի հետեւանքով գյուղացիները չեն կարողանում գնալ Լոռուտի Խաչ սրբավայր, բարձրանալ սար եւ մտնել անտառ՝ հատապտուղներ հավաքելու:
Երիտասարդները պնդում են, որ ընկերության ճանապարհը փակ կպահեն այնքան ժամանակ, քանի դեռ ցանկապատը չի հանվել: Այս պահին նրանց հետ բանակցում են Լոռու մարզպետը եւ մարզային ոստիկանության պետը: Մանրամասները կներկայացնենք մի փոքր ուշ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել