Aysor.am-ը գրում է.
Նախօրեին` ժամը 21.21-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Շրջանցիկ թունելի մոտակա ձորում 3 անչափահաս տղաներ են մոլորվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը և մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի՝ «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի մոտակայքում գտել են 2001 թ. ծնված Է. Շուշանյանին, 2001 թ. ծնված Ա. Մնացականյանին, 2000 թ. ծնված Ա. Համբարձումյանին և հանձնել ծնողներին:
Նյութի աղբյուր՝ http://aysor.am/am/news/2013/07/05/yerevan-ema/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել