1in.am-ը գրում է.
Դոնեցկի «Շախտյոր»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կշարունակի կարիերան Դորտմունդի «Բորուսիա»-ում: Այդ մասին հայտնում է Bild-ը:
Տեղեկությունների համաձայն` Մխիթարյանն արդեն համաձայնության է հասել Դորտմունդի ակումբի ղեկավարների հետ:
«Գումարի օգնությամբ մենք կարող ենք արագ լուծում տալ բոլոր հարցերին: Սակայն ցանկանում ենք խելամիտ գործել»,- հայտարարել է «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վացկեն:
Հիշեցնենք` ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բորուսիա»-ն 23 մլն եվրո է առաջարկում Մխիթարյանի տրանսֆերի դիմաց, սակայն ուկրաինական ակումբի ղեկավարները 30 մլն են պահանջում:
Նյութի աղբյուր՝ http://sport.1in.am/arm/sport_ssfootball_196689.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել