Երազել... Դրանից դյուրին բան երևի չկա աշխարհիս վրա... Երազանքների մեջ չկա տխրություն, թախիծ, չկա անարդարություն ու ցավ: Վատի փոխարեն միշտ լավն է երազանքներում բոլորի... Երազանքներով կարող ես հասնել անգամ անհաս թվացող քո ցանկությանը... Վառ են գույները բոլորի երազանքների, իսկ կյանքը միայն սև ու սպիտակ կինոնկար հիշեցնող միապաղաղ ժամանակահատված է, որն անցնում ենք մենք... Իսկ ինչու՞... Մի՞թե հույսն է մեռել մեր հոգիներում... Այն հույսը, որ կյանքը տրված է ապրելու համար և վայելելու... Գուցե: Երբևիցե զգացե՞լ եք երազելու ու չհասնելու ցավը: Հավատացեք, դժվար է գիտակցել երազանքիդ կորուստը: Երազանքին փայփայել ու շոյել է պետք, նա է ձեր կյանքի փոքրիկ ու տաք անկյունը: Երբեմն ավելի լավ է ուղղակի երազել, թեև այն գիտակցոմուվ, որ միայն երազ է, բայց պետք է ապրել թեկուզ երազելով... Իսկ ես ուզում եմ անվերջ երազել... Թող ձեր երազները մի օր դառնան իրական, ու ձեր հոգիները թող երջանկանան...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել