Հարգելի պարոն Պետրոս Ղազարյան, «Ուրվագիծ» հաղորդաշարի եթերում այսօր դուք հրավիրել էիք Երեւանի պետական համալսարանի բացառիկ դասախոս պարոն Վարդումյանին: Անկեղծ պետք է խոստովանեմ, որ Ձեր կողմից հնչած այն արտահայտությունը, որ ուսանողները մտնելով լսարան կասեն, թե.«Այս պարոն Վարդումյանը ինչ է ասում, իրականում իրականությունը այլ է: Ես ուզում եմ լավ մեքենա, լավ կյանք, դրսում խաբում են ու թալանում, եւ դա է այսօրվա ճիշտը»: Թույլ տվեք ասել, որ շատ ճիշտ եք: Այո՛, մենք էլ այդպես սկսեցինք մեր առաջին մի քանի շաբաթների դասախոսությունը: Սակայն այսօր ես ինձ համարում եմ աշխարհի ամենաթանկարժեք մեքենա ունեցող ու ամենահարուստ մարդը, որը իրականում չունեմ ու չեմ, բայց շնորհիվ պարոն Վարդումյանի....................... Թույլ տվեք շնորհակալություն հայտնել այն հինաալի հիշողությունների համար, որը վաղուց մեր տխուր իրականության մեջ մոռացել էի: Ձեզ անխափան եթերներ, իսկ պարոն Վարդումյանին միայն կարող եմ ասել` Դուք դեռ շատ ուսանողների կբուժեք, քանի որ Դուք լավ մասնագետ եք: Շնորհակալություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել