
Մեր պետության սահմանադրությունը հայոց պետականության կարևորագույն հենքն է, առանց որի մենք չէինք կարող ունենալ մեր երազած սահմանադրական, իրավական, սոցիալական երկիրը, որ կամաց-կամաց վերածվում է այն երկրին, որը երազում ենք բոլորս:
«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»:
Հ.Գ. ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է տիրապետի սահմանադրությանը, որպեսզի գիտենա իր պարտականությունները հանդեպ պետության և իր իրավունքները պետության նկատմամբ: Շնորհավորում եմ, հայ ժողովուրդ :)