Մեքսիկայում Պոպոկատեպետլ հրաբխի ակտիվության պատճառով Մեխիկո և Տոլուկի քաղաքների օդանավակայաններում ավիաընկերությունների նախաձեռնությամբ հետաձգվել է մոտ 50 չվերթ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Չվերթների հետաձգման պատճառը, մասնավորապես, դարձել է հրաբխից ժայթքող մոխիրը, որը հասել է ավիատերմինալներին: Սակայն Մեխիկոյում գտնվող Բենիտո Խուարեսի անվան օդանավակայանը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնում է, որ օդանավակայանի վերևում մոխիր չկա:
Հետաձգվել են American Airlines, Alaska, Air Delta, United և այլ ավիաընկերությունների չվերթները: Խոսքն ինչպես Մեքսիկայից մեկնող, այնպես էլ Մեքսիկա ժամանող չվերթներին է վերաբերում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_event_196658.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել