
Pastinfo.am-ը գրում է.
Այսօր՝ ժամը 07.50-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել այն մասին, որ հրդեհ է բռնկվել «Սպայկա» ՍՊԸ-ի տանիքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 70/18 հասցեում գտվող «Սպայկա» ՍՊԸ-ի 1-ին հարկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.14-ին, մարվել՝ 08.19-ին: Այրվել են ապակյա տարաների փաթեթավորման համար նախատեսված պոլիէթիլենային թաղանթներ՝ մոտ 12 խմ:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/node/18178
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել