
Cosmo.am-ը գրում է.
Ուզո՞ւմ ես ունենալ մետաքսից էլ փափուկ ոտքեր ու խենթացնել շրջապատիդ տղամարդկանց: Շարունակիր կարդալ. չէ՞ որ շրջազգեստ հագնելու ճիշտ ժամանակն է:
Մասնագետ` Դենդի Էնգելման, մաշկաբան
Նախապատրաստում
Նախքան ոտքերդ սափրելը սքրաբ օգտագործիր՝ մաշկի մեռուկացած բջիջները հեռացնելու համար, այլապես դրանք կարող են կպչել ածելիին՝ խոչընդոտելով արդյունավետ մազահեռացմանը:
Հուշում
Ածելիով հաճախ վնասո՞ւմ ես ծնկներիդ հատվածը: Մարմնիդ այդ հատվածում ածելիի փոխարեն դեպիլացիոն քսուք օգտագործիր:
1. Օգտագործիր դիմահարդարման խոզանակ՝ փրփուրը կամ գելը շրջանաձև շարժումներով տարածելով ոտքիդ վրա, ճիշտ այնպես, ինչպես սափրիչներն են օգտագործում նմանատիպ խոզանակներ՝ տղամարդկանց սափրելուց առաջ:
2. Ոտքերդ սափրիր 4 ուղղությամբ՝ առջևի ստորին հատված, առջևի վերին հատված, հետևի ստորին հատված, հետևի վերին հատված: Լվա ածելին յուրաքանչյուր երրորդ հպումից հետո՝ կանխելով դրա բթացումը:
3. Չորացրու ոտքերդ և բրոնզանտ քսիր: Լրացուցիչ շերտ ավելացրու ոտքերիդ ներքին և արտաքին հատվածին՝ ստեղծելով սլացիկ ոտքերի տպավորություն:
4. Եվ վերջում մի քանի կաթիլ մարմնի յուղ քսիր ոտքերիդ միջին հատվածից դեպի ներքև: Ուղղահայաց փայլը ևս սլացիկ տեսք է հաղորդում ոտքերին: