
1in.am-ը գրում է.
Հուլիսի 4-ին Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդել է, որ վերջին 4 օրերի ընթացքում Կահիրեի Թահրիր հրապարակում գրանցվել է կանանց հանդեպ սեռական բռնության 101 դեպք, հաղորդում է Agence France-Presse-ը:
Հուլիսի 3-ին կազմակերպությունը հաղորդել էր կանանց հանդեպ սեռական բռնության 91 դեպքերի մասին: Եվս տասը դեպք գրանցվել է այն բանից հետո, երբ բանակն իշխանությունից զրկեց Մուհամմադ Մուրսիին:
Իրավապաշտպան կազմակերպության փոխանցմամբ` կանայք ծեծի են ենթարկվել մետաղական շղթաներով, փայտերով, աթոռներով ու դանակներով։ Բռնության ենթարկված կանանց մի մասը հոսպիտալացվել է, իսկ նրանցից մեկը ենթարկվել է լուրջ վիրահատության:
Human Rights Watch-ի ներկայացուցչի խոսքերով` սեռական բռնության այս ալիքի նպատակը եգիպտացի կանանց հասարակական կյանքից հեռացնելն է: