«Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի նկարով նամականիշներ են թողարկվել։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ այդ նախաձեռնությունը Եվրախորհրդինն է, իսկ նամականիշները թողարկվել են Հայաստանի կողմից ԵԽ նախարարների կոմիտեն նախագահելու կապակցությամբ։ Այս պատվին Նալթանդյանն արժանացել է ոչ թե իր արժանիքների, այլ միայն նրա համար, որ Հայաստանը 6 ամիս նախագահելու է ԵԽ Նախարարների կոմիտեն, ու այդ ընթացքում, փաստորեն, Էդ. Նալբանդյանը լինելու է այդ կոմիտեի նախագահ։

Թե ինչպես է նախագահելու, թերևս կարելի է կռահել՝ հաշվի առնելով ԵԽԽՎ վերջին նիստում Նալբանդյանի ելույթը, որը ցնցել է շատերին։ Բանն այն է, որ նա նույնիսկ ԵԽԽՎ պատգամավորների հարցերին պատասխանելիս ընթերցել է թղթերից։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ նախարարի թիմը մինչ այդ նիստը հնարավոր հարցերի պատասխանները գրել, տվել է Նալբանդյանին, որպեսզի նա անակնկալի չգա և հստակ պատասխաններ ունենա»,–գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել