
«ՀՔԾ մամուլի ծառայությունն օրերս հաղորդագրություն տարածեց, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափի գումար է վատնվել. ՀՀ կառավարության 2010թ. մայիսի 13-ի թիվ 654-N որոշմամբ անհատույց օգտագործման իրավունքով բուհին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող 18.286.607 դրամ արժողությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը «Երևանի Ադամանդ» ապրանքա-հումքային բորսայի միջոցով 2.251.605 դրամով ապօրինի օտարել՝ վաճառել են այլ անձի։
Նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։ aravot.am–ի հարցին՝ համամի՞տ է շրջանառվող այն լուրերին, որ պոլիտեխնիկի այս պատմությունն իր պաշտոնազրկման հնարավոր «անոնսն» է, պարոն Ավետիսյանը պատասխանեց, «ես նման խոսակցությունները չեմ մեկնաբանում ընդհանրապես»»,–գրում է թերթը։
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: