
Aysor.am-ը գրում է.
Սիրելիի հետ բաժանումը մարդու օրգանիզմի համար համարժեք է փոքրիկ մահվան:
Բանն այն է, որ ամուսնալուծությունների ու բաժանումների ժամանակ մարդու օրգանիզմում արչտադրվում են, այսպես կոչված, «մարդասպան» հորմոններ, որոնք օրգանիզմն ավելի խոցելի են դարձնում: Ընկնում է օրգանիզմի դիմադրողականությունը, կորում՝ ուտելու և քնելու ցանկությունը: Սա միայն ֆիզիկական կողմը:
Հոգեբանակն ճնշվածության հետևանքով՝ մարդիկ դառնում են ինքնամփոփ ու փորձում են մեկուսանալ մյուսներից, տրվում են աշխատանքին, ինչն էլ հանգեցնում է գերհոգնածության, արյան ճնշման հետ կապված խնդիրների:
Հոգեբանները պնդում են, որ եթե սերն իսկական է, ապա մարդն առնվազն կես տարի մնում է տարբեր աստիճանի սթրեսային վիճակների մեջ: Այդ ընթացքում ցրվելու լավագույն տարբերակը նոր զբաղմունք գտնելն է: