Aysor.am-ը գրում է.

Աշխարհի բազմաթիվ երկրներում գոյություն ունեն զարմանալի օրենքներ, որոնք կոչված են կարգավորելու մարդկային (և ոչ միայն) կյանքի ամենաինտիմ կողմը: Օրինակ` ամերիկյան Կոնեկտիկուտում չի կարելի սեքսով զբաղվել ցերեկային լույսի ներքո, իսկ Դելավերում, հակառակը` մթության մեջ: Ալյասկայի նահանգում եղջերուներին «արգելված է» բեղմնավորվել քաղաքի փողոցում, իսկ Մալազիայի փողոցներում համբուրվելու դեպքում կարող եք հայտնվել բանտում:

Մեծ Բրիտանիայում խուսափեք սիրախաղից. անծանոթ կնոջը սեքսով զբաղվելու առաջարկություն անողին սպառնում է 180 հազար եվրո տուգանք կամ էլ 3 ամսվա ազատազրկում: Հետաքրքրական, որ ոչ երկիմաստ առաջարկությամբ տղամարդուն դիմելու դեպքում պատիժ սահմանված չէ:

Կաթոլիկ Իռլանդիայում մինչև 1993 թիվն արգելված էր պահպանակների ներկրումը: Այդ երկրի իշխանությունների կարծիքով, սեքսը բացառապես սերունդը շարունակելու համար է: Մինչ օրս էլ հակաբեղմնավորիչներն այստեղ շատ թանկ են: Սեքսին վերաբերող ամենաանհեթեթ ու տարօրինակ օրենքները գործում են ԱՄՆ-ի տարածքում: Դրանք տարբերվում են նահանգից նահանգ: Օրինակ` եթե դուք սեքսով զբաղվել նախընտրում եք մթության մեջ, ապա պետք է Դելավերից հեռանաք, բայց ոչ շատ հեռու, ընդամենը հարևան Կոնեկտիկուտ:

Օրեգոնում խիստ պատժվում է սեռական ակտի ժամանակ հայհոյելը: Եթե նույնիսկ հայհոյանքը ձեզ ու ձեր զուգընկերոջը գրգռում են, ավելի լավ է լռեք, որ հարևանները չլսեն: Այս նահանգի բնակիչները զրկված են ևս մեկ հաճույքից. Նույնիսկ սեփական տանը նրանք չեն կարող մերկ ման գալ, որպեսզի լուսանկարներից ու դիմանկարներից իրենց նայող հանգուցյալների հոգիներին չվիրավորեն:

Մինեսոտայի կանանց բախտը բերել է. ոչ մի տղամարդ իրավունք չունի նրանց հետ անկողին մտնել, եթե սխտորով, սոխով ու ձկան հոտով է բուրում: Դա արգելված է օրենսդրորեն: Կարելի է նախանձել Նեբրասկայի բնակչուհիներին, որտեղ տղամարդկանց արգելված է կեղտոտ սպիտակեղենով սիրով զբաղվելը: Ոչ մի «հոտավետ» գուլպա ու ոչ թարմ վարտիք: Եթե ամուսինը չի կատարում այդ պահանջները, ապա նրան նույնիսկ կարելի է դատի տալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել