Ախր հետաքրքիր անձնավորություններ են էս ԵԱՀԿ դիտորդները: Երբ դիտորդական առաքելությամբ մոնիթորինգ են անցկացնում սահմանին, հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում տեղի չի ունենում, իսկ երբ գնում են, սկսվում է նորից նույն պատմությունը: Հնարավոր չի՞ սահմանի երկու ափերում մշտապես պահել դիտորդների, որոնք գիշերուզօր կհսկեն, որպեսզի փոխհրաձգություն տեղի չունենա: Այ դա արդեն կլինի որոշակի առաջխաղացում բանակցային գործընթացում, որպեսզի հակամարտությունը լուծվի բացառապես խաղաղ միջոցներով: Թե չէ կապիկություններ անելով հարցը լուծում չի ստանա:
Ամեն մի զինվորի կյանքը պետք է թանկ լինի յուրաքանչյուր հայի համար: Պետք է այնպիսի մեխանիզմներ գտնել, որոնք հնարավորինս ապահովեն խաղաղությունը սահմանին: Որոշակի միջոցներ իհարկե ձեռնարկվել էին, երբ համաձայնագիր ստորագրվեց, ըստ որի պետք է ամբողջ սահմանի երկայնքով դիպուկահարներին հանեին երկու կողմերն էլ, բայց Ադրբեջանը բազմիցս խախտեց այս համաձայնագիրը, ինչի պատճառով հայկական կողմը նույնպես չգնաց զիջումների: Հիմա մեզ համար առաջնահերթ խնդիրը այն է, որ ոչ մի զինվոր այլևս չկորցնենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել